Հասարակական

Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում միջադեպի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների թիվը հասել է 50-ի

1 րոպեի ընթերցում

Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում միջադեպի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների թիվը հասել է 50-ի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Ժամը 23:00-ի դրությամբ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում միջադեպի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 50 անձ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունը հայտնում է, որ բժշկական կենտրոններ տեղափոխվածներից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք:

Տուժածներից մեկի վիճակը ծանր է, այս պահին վիրահատվում է:

Մյուս տուժածները վնասվածքների առաջին վիրաբուժական մշակում են ստացել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում