«Ապագայի Ծիլեր» ծրագրի փակման արարողություն

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022թ.-ի հունիսի 1-ին «Ապագայի Ծիլեր« ծրագրի փակման արարողությունը տեղի ունեցավ առցանց՝ պայմանավորված երկրում տիրող Covid19 համաճարակի սահմանափակումներով:

Իրենց շնորհավորանքի և ոգեշնչման խոսքերը ներկայացրեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «Հայաստանի օպերտորների միության» ՀԿ տնօրեն, ՀՊՏՀ «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» ծրագրի ղեկավար, դասախոս, Քրիստինե Գյոնջյանը, Արփինետ ընկերության զարգացման գծով տնօրեն, Լիլիթ Բդոյանը և և Հուավեյ Տեքնոլոջիս Արմենիա ընկերության տնօրեն Պրն. Չեն Լիանգը:

Պրն. Մարտիրոսյանը ողջունեց դասընթացի մասնակիցներին՝

«Կարծում եմ՝ կհամաձայնեք, թե որքան կարևոր է թվայնացումը, թվայնացման մասնագիտությունը կրթական համակարգում և, թե առհասարակ, հանրային կյանքի տարբեր ոլորտներում:

Հայաստանում կրթության համակարգում ներկայումս ակտիվ ներդրվում են թվայնացման գործիքներ, ինչպես համավարակի դիմակայման նպատակով, այնպես էլ, առհասարակ , որակյալ կրթության մատչելիության ապահովման նպատակով:

Ներկայում, մենք ունենք թվայնացման ոլորտի մասնագետներ, ոչ միայն կրթության մեջ, այլ մեր երկրի հանրային կյանքի տարբեր ոլորտներում, որը կնպաստի մասնակցային թափանցիկ ընթացակարգերի կիրառմանը:

Ես լիահույս եմ, որ դուք կհամալրեք մասնագետների այն բազան, որը կօգնի մեր պետությանը այդ կարևորագույն խնդիրները լուծելու ճանապարհին»:

Շնորհավորանքի խոսքը շարունակեց «Հայաստանի օպերատորների միության» ՀԿ տնօրեն, Քրիստինե Գյոնջյանը:

«Հարգելի «Ապագայի Ծիլեր» ծրագրի մասնակիցներ: Ողջունում եմ Ձեզ Հուավեյ ընկերության կողմից այս հիանալի նախաձեռնության մասնակիցը լինելու համար: Թվային աշխարհն արագ զարգանում է՝ պահանջելով պետություններից, ընկերություններից և աշխատակիցներից պատրաստ լինել «թվայնորեն», իսկ ուսումնական հաստատություններին համապատասխանորեն արձագանքել նոր կրթական պահանջներին: Տեղեկատվական և Հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը զարգանում է գերարագ տեմպերով, և արդի տեխնոլոգիական միտումների հետ համահունչ քայլելու, շուկայում իր մրցունակությունն ապահովելու համարյուրաքանչյուր ընկերություն պետք է համապատասխան կերպով արձագանքի նորարարություններին և ոլորտի արդի պահանջներին։

Ապագայի ծիլեր ծրագրի շնորհիվ դուք ծանոթացել և տիրապետել եք այնպիսի արդի տեխնոլոգիաների, որոնք մեծ պահանջարկ են վայելում և տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում: Ձեր ստացած գիտելիքները բացառիկ հնարավորություն է ընձեռում Ձեզ գտնել համապատասխան աշխատանք գերարարգ զարգացող տեխնոլոգիական աշխարհում: Այսօր 5G-ն, Ամպային տեխնոլոգիաները, ցանցային ժամանակակից տեխնոլոգիաները, տվյալների կենտրոնները կազմակերպությունների համար համարվում են զարգացման ամենակարևոր ուղղություններից: Դուք արդեն իսկ հնարավորություն եք ունեցել մասնակիցը լինելու ամենաժամանակակից ուղղություններով դասընթացի: Այնպես որ, եղեք նպատակասլաց, օգտագործեք Ձեզ տրված հնարավորությունները, զարգացրեք դասընթացի ընթացքում ստացած գիտելքները և Ձեր ներուժը ներդրեք պետության և ՏՀՏ ոլորտի զարգացման գործում: Համոզված եմ, որ հենց դուք եք այն մասնագետները, ովքեր վստահ քայլերով լրացնելու են թվային անջրպետը և դառնալու են ոլորտի պահանջված մասնագետ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և շնորհավորում դասընթացին մասնակցի լինելու և այն բարեհաջող ավարտելու համար»:

Հաջորդիվ, իր շնորհավորանքի խոսքը դասընթացի մասնակիցներին ուղղեց Արփինետ կազմակերպության զարգացման գծով տնօրեն, Լիլիթ Բդոյանը:

«Շնորհավորում ենք ձեզ, Հուավեյի գլխավորությամբ, անվճար հիմունքներով կազմակերպված դասընթացին մասնակցելու և բարեհաջող ավարտի կապակցությամբ:

Այսօր մեր երկրում թարմ գաղափարներով և նորարարական լուծումներով մասնագետների կարիք կա: Այս ծրագիրը ձեզ հնարավորություն է տալիս ճիշտ և արդյունավետ կառավարել ձեր ժամանակը և հասնել ավելի մեծ բարձունքների, չէ որ ձեր ձեռքբերումները մեր երկրի հաջողությունն է, վստահությունը մեր ապագայի նկատմամբ:

Համոզված ենք, որ ձեր ստացած գիտելիքներով ոչ միայն հիմք կդնենք մասնագիտական արհեստավարժ աճին, այլ նաև օրինակ կծառայեգ գալիք սերունդների համար»:

Փակման արարողությունն ամփոփեց Հուավեյ Տեքնոլոջիս Արմենիա ընկերության տնօրեն պրն. Չեն Լիանգը` «Որպես Հուավեյ Հայաստանի տնօրեն՝ ես այնքան ուրախ եմ, որ դուք օգտվեցիք «Ապագայի Ծիլեր» ծրագրով ձեզ ընձեռած հնարավորությունից։ Ծրագիր, որը հնարավորություն է տվել ընդլայնել ձեր գիտելիքներն ու հմտությունները տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում: Սա հատկապես կարևոր է այսօր՝ համաշխարհային և դինամիկ տնտեսության հիպերկապված աշխարհում, որը ենթարկվում է մշտական փոփոխությունների, մարտահրավերների և հնարավորությունների:

Համոզված եմ, որ այն սերմերը, որոնք ցանվեցին, ապագայում առատ բերք կբերեն ձեզ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերություններին։ Իսկ ապագան երաշխավորված է, քանի որ յուրաքանչյուր պտուղ սերմ է, որը պետք է ցանել ապագայի համար»:

Հայերեն English

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը