0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ էլեկտրոմոբիլների և 900-ից ավել ապրանքների համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ապրիլի 16-ից ուժի մեջ մտած որոշմամբ, էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների ներմուծումն անմաքս է։ Սահմանվել է սակագնային քվոտա՝ մինչև 6400 հատ քանակով: Նախկինում` 2021 թվականի հունվարի 1-ից կիրառվում էր մաքսատուրքի 15 տոկոս դրույքաչափը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ սակագնային արտոնություններ և սակագնային քվոտաներ սահմանված են նաև մի շարք այլ ապրանքների համար: Օրինակ՝ 60 հազար տոննայից ոչ ավել ծավալով սպիտակ շաքար Հայաստան ներմուծելու պարագայում կիրառվում է զրոյական դրույքաչափ: Կամ` 7500 տոննայի արտոնություն տրամադրված է խոզի մսամթերքի, 5000 տոննայի արտոնություն էլ` խոշոր եղջերավոր անասունների և խեկի մսամթերքի համար:

Սակագնային քվոտաներից օգտվելու համար անհրաժեշտ է լիցենզիայի առկայություն, որի տրամադրող մարմինը, կառավարության որոշմամբ, Էկոնոմիկայի նախարարությունն է: Սակագնային քվոտայի ժամկետն է մարտից 28-սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածը:

Հայերեն English

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի