Ucom-ն ապահովել է անվճար WI-FI հասանելիություն Արթուր Աբրահամի այգում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 1-ին, ժամը 16.00-ին, Ներքին Չարբախ 3-րդ փողոց հասցեում տեղի ունեցավ WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի կողմից կառուցած մանուկների համար նախատեսված այգու պաշտոնական բացումը:

«Յուքոմ» ընկերությունն այգու տարածքն ապահովել է գերարագ Wi-Fi ինտերնետ կապի հասանելիությամբ, ինչի շնորհիվ այցելուները համացանցից անվճար օգտվելու հնարավորություն կունենան:

«Ինչո՞ւ եմ որոշել կառուցել այս զբոսայգին հենց Ներքին Չարբախում: Նախ և առաջ, բոլորը քաջատեղյակ են, որ աjս համայնքում երևանաբնակների խոցելի և միջինից ցածր խավերն են առավելապես ներկայացված: Եվ երկրորդ, ես այստեղ եմ ծնվել և մեծացել, և, որպես շնորհակալություն ծննդավայրիս, կառուցել եմ այս այգին: Նպատակս է եղել այստեղ ստեղծել մեր մայրերի, քույրերի և առհասարակ բոլոր մարդկանց համար զբոսնելու և հանգիստը վայելելու համար հարմարավետ մի վայր: Որպեսզի այգու այցելուներն ունենան նաև ինտերնետի հասանելիություն, ես որոշեցի դիմել Ucom-ին, ու շնորհակալ եմ ընկերությանն արագ արձագանքելու և անվճար Wi-Fi տրամադրելու պատրաստակամության համար: Ի դեպ, ստուգել եմ, ինտերնետը շատ արագ է», - մեզ հետ զրույցում հայտնել էԱրթուր Աբրահամը:

«Որպես կանաչ օպերատոր՝ խրախուսում ենք Երևանում կանաչ տարածքների առկայությունն ու դրանց թվայնացումը: Վստահ եմ, որ այցելուները մեր գերարագ ինտերնետի շնորհիվ կկարողանան առցանց գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել, շփվել մտերիմների հետ, նաև կազմակերպել իրենց աշխատանքը բնության գրկում: Շատ ուրախ եմ, որ Արթուր Աբրահամի հետ նման համագործակցությունն այլևս իրականություն է», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

Այգում կա նաև երեխաների համար նախատեսված գունագեղ խաղահրապարակ:

Հայերեն English

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին