Հասարակական

Դատարանը բավարարել է Տիգրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը

1 րոպեի ընթերցում

Դատարանը բավարարել է Տիգրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի բավարարել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա պաշտպան Բենիկ Գալստյանը:

«Հիմնավոր կասկածը հաստատող միակ տվյալը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ(բոլորիս հայտնի Ջհանգիրյանի գործով) ամրագրված իմպերատիվ պահանջների ուղղակի խախտմամբ ոստիկանության մի օպերլիազորից վերցված ցուցմունքն է»,- գրել է Գալստյանը:

ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ ընդդիմության բողոքի ցույցի ժամանակ զանգվածային անկարգությունների կազմակերպման գործով մեղադրանք էր առաջադրվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին։ Վերջինս ձերբակալվել էր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում