Հասարակական

Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել

1 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է նրա պաշտպան Բենիկ Գալստյանը:

Բենիկ Գալստյանը նշեց, որ մինչ կալանքի միջնորդության քննարկումը ներկայացրել է դատավոր Դավիթ Արղամանյանի ինքնաբացարկի միջնորդությունը:

«Դատական նիստը բավականին երկար տևեց, Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի հարցով որոշում կայացնելու»,- ասաց Գալստյանը:

ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ ընդդիմության բողոքի ցույցի ժամանակ զանգվածային անկարգությունների կազմակերպման գործով մեղադրանք էր առաջադրվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին։ Վերջինս ձերբակալվել է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում