Արցախ

Արցախի նախագահն ընդունել է «SOS Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատասխանատուներին

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահն ընդունել է «SOS Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատասխանատուներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է «SOS Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատասխանատուներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարին ներկայացվել է կազմակերպության կողմից Արցախում իրականացվելիք մարդասիրական ծրագրերը, մասնավորապես՝ Մարտակերտ քաղաքում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հայորդաց տան կապիտալ վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ ֆինանսավորելու, ինչպես նաև գյուղական համայնքներում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագեր իրականացնելու պատրաստակամությունը:

Հանրապետության նախագահը ողջունել է կազմակերպության նախաձեռնողականությունը, նշել, որ նման ծրագրերը մեծապես նպաստում են հետպատերազմական իրավիճակին հատուկ դժվարություններն ավելի արագ հաղթահարելու գործընթացին:

Հանդիպմանը մասնակցում էին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Հակոբավանք վանական համալիրի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում