Հատուկ նախագծեր

Podcast-Sport. Ֆուտբոլի հավաքականը սկսում է պայքարն Ազգերի լիգայում

1 րոպեի ընթերցում

Podcast-Sport. Ֆուտբոլի հավաքականը սկսում է պայքարն Ազգերի լիգայում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սկսում է պայքարը Ազգերի լիգայի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանն է:

«Ֆուտբոլի ազգային թիմի հայտացուցակը սպասելի էր: Որոշ նորեկներ կան և կան ֆուտբոլիստներ, որոնք երկար ժամանակ չէին հրավիրվել հավաքական, այժմ թիմում են: Նորից թիմում երիտասարդների և փորձառուների համադրություն է»,-ասաց Աբելյանը:

Վերջինս շեշտեց, որ նոր հրավիրված ֆուտբոլիստներից շատ քչերն են արդարացնում սպասելիքները և ամրապնդվում հավաքականում:

«Սպասումներ ունեմ նաև երիտասարդական հավաքականից: Սպասում եմ, որ աճ պիտի գրանցի Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը»,-առանձնացրեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում