Մեր երեխաները պետք է մեծանան խաղաղ ու առողջ միջավայրում. Արտակ Բեգլարյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արտակ Բեգլարյանը նշել է, որ երեխաների առողջության, կրթության ու դաստիարակության ապահովման պարտականությունը նվիրվածությամբ ու առանձնահատուկ հոգածությամբ է իրականացվում Արցախի պետության կողմից՝ միևնույն ժամանակ ձգտելով լուծել այդ ճանապարհին առկա հիմնախնդիրները:

«Սիրելի երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ այս գունառատ ու կարևորագույն տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Հիրավի, ձեր իրավունքների պատշաճ պաշտպանությունը նշանակում է բարոյական ու կամային ընդգծված հատկանիշներով, մտավոր ու ֆիզիկական հրաշալի պատրաստվածությամբ սերնդի երաշխավորման պատասխանատվության ստանձնում: Ձեր առողջության, կրթության ու դաստիարակության ապահովման պարտականությունը նվիրվածությամբ ու առանձնահատուկ հոգածությամբ է իրականացվում պետության կողմից՝ միևնույն ժամանակ ձգտելով լուծել առկա հիմնախնդիրներն այդ ճանապարհին: Դուք մեր շարունակությունն եք, մեր ապագան, մեր ներկա ուրախությունն ու դժվարությունները հաղթահարելու միջոցն եք, ոգևորության անսպառ աղբյուրը:

Այսօր խորը կսկիծով ու չդադարող ցավով խոնարհվում ենք մեր այն երեխաների հիշատակի առջև, ովքեր սպանվել են ադրբեջանական ռազմական ագրեսիայի պատճառով, ինչպես նաև հատուկ ուշադրության ներքո ենք պահում այն երեխաներին, ովքեր տեղահանվել են ու զրկվել իրենց հայրենի օջախներից, ոմանք՝ ծնողից, ոմանք կորցրել են առողջությունը: Մենք պարտավոր ենք հիշել ու բարձրաձայնել այս մեծագույն հանցագործության մասին, ինչպես նաև միշտ կանգնել այդ բոլոր խոցելի երեխաների կողքին»,-նշել է Արտակ Բեգլարյանը:

Նա ընդգծել է, որ մեր երեխաները պետք է մեծանան խաղաղ ու առողջ միջավայրում՝ օժտված ծնողին, հայրենիքը սիրելու շնորհով, անդավաճան սկզբունքներով և ապահովված լինեն ընտանեկան ներդաշնակ միջավայրը վայելելու հնարավորությամբ:

«Մեր աղոթքներն այն ընտանիքներում են, որտեղ հույսն ու հուսահատությունը պայքարում են միմյանց դեմ: Թո՛ղ հրաշք լինի, և կատարվեն ձեր ամենաբարի, մաքրամաքուր ցանկությունները: Թո՛ղ առողջություն, բերկրանք ու խաղաղություն տիրի ձեր հոգիներում ու ընտանիքներում»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Հայերեն Español

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին