Պետբյուջեի հարկային եկամուտները առաջին հինգ ամիսներին կգերակատարվեն 45 մլրդ դրամով. վարչապետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետբյուջեի հարկային եկամուտների մասով առաջին հինգ ամիսներին նախատեսել են ունենալ 715 միլիարդ դրամ, սակայն վստահ են, որ 45 միլիարդ դրամով կգերակատարեն նախատեսված ցուցանիշը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«Մենք նախատեսել էինք մայիսին ունենալ 119,1 միլիարդ դրամի հարկային եկամուտներ, բայց կարող ենք վստահաբար ասել, որ այս օրն էլ ներառյալ մենք կունենանք 128,2 միլիարդ դրամի հարկային եկամուտներ, այսինքն՝ նախատեսվածից 9.1 միլիարդ դրամով ավելի:

Իսկ 2022 թվականի հունվար-մայիսին մենք նախանշել ենք ունենալ 715 միլիարդ դրամ եկամուտ, սակայն մենք վստահ ենք, որ առաջին հինգ ամիսների տվյալներով 45 միլիարդ դրամով կգերակատարենք այն ցուցանիշը, որը ի սկզբանե նախատեսված է եղել պետական բյուջեով: Ընդ որում, նախորդ տարվա առաջին հինգ ամիսների նկատմամբ 141 միլիարդ դրամով ավելի գումար կհավաքագրենք »,- ընդգծեց Փաշինյանը:

Հայերեն English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի