Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ոստիկանությունը բերման է ենթարկել 111 անձի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկել 111 անձի: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ բոլոր քաղաքացիները բերման են ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով:

Մայիսի 30-ին «Դիմադրության» շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեցին դեպի ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենք: Երթին մասնակցող ընդդիմադիր պատգամավորները ցանկանում էին շենք մտնել, սակայն ոստիկանությունը թույլ չտվեց, ինչից հետո ցուցարարները փորձեցին ճեղքել ոստիկանության կազմած պատը և շենք մտնել: Ցուցարարների և ոստիկանների միջև բախում սկսվեց, որի հետևանքով, ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, 4 անձ, որոնցից երկուսը ոստիկան, տեղափոխվել են հիվանդանոց: Այնուհետև ցուցարարները հայտարարեցին, որ իրենց խնդիրը կատարել են և շարունակում են երթը, սակայն երթի որոշ մասնակիցներ վերադարձան Կառավարության 3-րդ մասնաշենք և կրկին փորձեցին ներս մտնել, որից հետո տեղի ունեցավ երկրորդ բախումը ցուցարարների և ոստիկանների միջև:

Հայերեն English Русский

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է