Հասարակական

Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է Covid-19-ի 24 դեպք. մահացել է 1 մարդ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է Covid-19-ի 24 դեպք. մահացել է 1 մարդ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մայիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 963 դեպք, 412 հազար 606-ը`առողջացման, 8625-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 48 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մայիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 10 հազար 307 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 24 նոր դեպք, առողջացել է 385 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 99 հազար 602 -ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում