Podcast-Հարց բժշկին. Ցանկացած մաշկային փոփոխություն դեռ ալերգիայի դրսևորում չէ. մասնագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շատերը ցանկացած մաշկային փոփոխություն վերագրում են ալերգիային, բայց դրանք միշտ չէ, որ ալերգիայի դրսևորում են, շատ ավելի հաճախ կարող են ինֆեկցիաների հետևանք լինել: Իսկ ալերգիան օրգանիզմի սխալ պատասխանն է արտաքին ազդակներին, որոնց դեմ մեր օրգանիզմը փորձում է պայքարել այդ ձևով և վնասում է սեփական հյուսվածքները:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկմանշրջանակումալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանիհետ զրույցում անդրադարձել ենք ալերգիայի դրսևորումներին, առաջարկվող լուծումներին և մի քանի կարևոր հարցերի:

Այն հարցին, թե ալերգիան բացի մեզ բոլորիս հայտնի քորից, մաշկի կարմրությունից և բշտիկների առաջացումից, ուրիշ ի՞նչ ձևով է դրսևորվում, մասնագետը պատասխանեց, որ ալերգիան դրսևորվելու շատ տարբեր ձևեր ունի. բացի նշված տարբերակներից՝ սննդային ալերգիաների դեպքում հաճախ եղնջացան է լինում:

«Այն մաշկից բարձրացող և 24 ժամվա ընթացքում իր տեղակայումը փոխող ցան է, որը որոշակի սննդատեսակներ օգտագործելուց հետո, եթե մարդը ունի ալերգիա, կարող է հայտնվել մարմնի տարբեր հատվածներում: Իսկ եթե խոսենք այլ դրսևորումների մասին, որոնք բնորոշ են գարնանային ամիսներին, դրանք ալերգիկ հարբուխներն են: Սրանք դրսևորվում են քթի փակվածությամբ, աչքերի և քթի քորով, փռշտոցներով: Որոշ դեպքերում էլ, երբ ախտահարվում են նաև ստորին շնչուղիները, կարող են լինել հազ, դժվարաշնչություն, որոնք արդեն ասթմայի նշաններ են, և սրանք կարծես կարմիր լույս լինեն, որ մարդը պետք է դիմի բժշկի»,- ասաց մասնագետը:

«Շատերը մտածում են, որ ծայրահեղ մաքրասեր լինելը՝ ձեռքերը չափազանց հաճախ լվանալը, ախտահանելը, տանից դուրս չգալը կփրկեն ալերգիաներից, բայց այդպես չէ: Չափից շատ մաքուր, ինչպես նաև ծայրաստիճան կեղտոտ միջավայրը շատ բարենպաստ պայմաններ է ստեղծում ալերգիաների համար, այդ իսկ պատճառով մենք պետք է գտնենք այն միջինը, որը հնարավորություն կտա հանգիստ շփվել բնության հետ, առողջ կենսակերպ վարել, բայց միևնույն ժամանակ պահպանել նորմալ հիգիենա և խուսափել ալերգիկ դրսևորումներից»,- ասաց Աստղիկ Բաղդասարյանը:

Ինչու՞ են ալերգիաները գլուխ բարձրացնում գարնանը, ինչպե՞ս կանխել դրանք և մեղմել իրավիճակը: Արդյոք հնարավո՞ր է պայքարել ալերգիայի դեմ, առանց դեղորայքի: Ինչպե՞ս խուսափել ալերգիկ երևույթներ առաջացնող փոշուց և ո՞ր պահից սկսած պետք է մարդը հասկանա, որ անհրաժեշտ է դիմել բժշկի:

Այս ամենի մասին առաջարկում ենք տեղեկանալ՝ լսելով պոդքաստը:

Շարքի հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին