Կայացել է Ֆրանսիայի հայոց թեմի նորընտիր առաջնորդ Հոգեշնորհ Տեր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի գահակալության արարողությունը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր եկեղեցում մայիսի25-ին տեղի է ունեցել Ֆրանսիայի հայոց թեմի նորընտիր առաջնորդ Հոգեշնորհ Տեր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի գահակալության արարողությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ֆրանսիայի Հայոց թեմի Մամլո դիվանից, Սուրբ և Անմահ Պատարագին ներկա են եղել արևելյան ուղղափառ քույր եկեղեցիների առաջնորդներ, Կաթոլիկ և Հույն Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչներ և հոգևորականներ, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, քաղաքապետեր և փոխքաղաքապետեր, պատգամավորներ, հայկական կազմակերպությունների ղեկավարներ և հյուրեր։ Ներկա են եղել նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը,ՖրանսիայումԱրցախի Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

«Գավազանը հանունՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Հայր Գրիգորին փոխանցեց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշներհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, իսկ Վեհափառ Հայրապետի կողմից նվիրած ձեռաց խաչը՝ Ռումինիայի առաջնորդ Գերաշներհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։

Այնուհետև առաջնորդ Հայր Սուրբը իր սրտի խոսքը ուղղեց ներկաներին՝ խոսելով իր առաջնորդության տեսլականի մասին, որի մեջ ի մասնավորի որպեսսրբազան պարտականություն ստանձնեց տքնաջան աշխատել Հայաստանի ու Արցախի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ թեմի առաջնորդը կոչ է արել սիրել միմյանց, դրսևորել միասնականության ոգի և կամք, որոնք Աստծու նկատմամբ հավատքով կառաջնորդեն նոր հաղթանակների, մանավանդ ապագա սերւնդի հայեցի դաստիրակության գործում։

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո