Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է Հարավային Օսիայի Հանրապետություն

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մայիսի 23-25-ը աշխատանքային այցով գտնվում էր Հարավային Օսիայի Հանրապետությունում (ՀՕՀ)՝ մասնակցելու հանրապետության նորընտիր նախագահ Ալան Գագլոևի երդմնակալության հանդիսավոր արարողությանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:

Պաշտոնամուտի արարողության ժամանակ Արցախի ԱԳ նախարարն ընթերցել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը։

Այցի ընթացքում ԱԳ նախարարին ընդունել է Հարավային Օսիայի նորընտիր նախագահ Ալան Գագլոևը։ Տեղի է ունեցել նաև հանդիպում ԱԳ նախարարի պաշտոնակատար Դմիտրի Մեդոևի հետ։ Քննարկվել է Արցախ-Հարավային Օսիա կապերին և տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կարևորվել է հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը, պետական և հասարակական տարբեր կառույցների միջև փոխգործակցության ընդլայնումը։

Այցի շրջանակում նախարար Բաբայանը դասախոսությամբ հանդես է եկել Հարավօսական պետական համալսարանում, ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառները և ներկա իրողությունները, անդրադարձել հայ-օսական դարավոր կապերին։ Դասախոսության վերջում նախարարը պատասխանել է պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հարցերին։

Կայացել է նաև Դավիթ Բաբայանի հանդիպումը ՀՕՀ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը կարևորել է հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը, բարձր գնահատել Հարավային Օսիայի իշխանությունների առանձնահատուկ մոտեցումը տեղի հայ համայնքի նկատմամբ՝ հպարտությամբ ընդգծելով, որ հայերին հաջողվում է ոչ միայն պահպանել ազգային ինքնությունը և կապը պատմական հայրենիքի հետ, այլ նաև լինել Հարավային Օսիայի օրինակելի և հայրենասեր քաղաքացիներ։

Այցի ընթացքում նախարարին ուղեկցել է Արցախի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Սեմյոն Աֆիյանը։

Հայերեն English Русский Türkçe

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին