Ուզում եմ, որ ձեզ գնահատված զգաք ու շարունակեք ճշմարտությունն աշխարհին հասցնելու բարձր առաքելությունը. Արցախի ԱԺ նախագահը շնորհավորել է լրագրողներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 23-ին Արցախում պաշտոնապես նշվում է լրագրողի մասնագիտական օրը: Այդ առիթով շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում,մասնավորապես, նշված է.

«Սիրելի´ լրագրողներ, շնորհավորում եմ ձեզմասնագիտական օրվա կապակցությամբ:

Ամենայն համոզվածությամբ կարող ենք ասել, որ դուք Արցախի ինքնիշխան պետականության կառուցման ու կայացման գործի առաջամարտիկներիցեք: Այս տարիների ընթացքում դուք յուրատեսակ կամուրջ էիք իշխանության ու հասարակության միջև: Միշտ բարձրաձայնել եք հասարակ մարդուն հուզող խնդիրների մասին, դարձել ուղեցույցը մեր անելիքների:

Լրագրողի մասնագիտությունը պահանջում է բանիմացություն, մարդկային շփումների հմտություններ, կոռեկտություն ու բարձրարհեստավարժություն: Այսօր, առավել քան երբևէ, լրագրողները պահանջված են տեղեկատվական դաշտի մարտահրավերներին դիմագրավելու համար:

Արցախի լրատվական դաշտի բանակնիր դերակատարություն է ունեցել Արցախյան երեք պատերազմներում՝ դառնալով մեր պատմության տարեգիրը, տարածելով ճշմարտությունը, իր ձեռքին որպես զենք ունենալով տեսախցիկն ու համակարգիչը:

Դուք, վտանգելով ձեր կյանքը, բարձր նշաձող եք սահմանել լրագրողի մասնագիտության համար, վեր եք գտնվել մարդկային թուլություններից՝ հայրենիքի շահը վեր դասելով անձնական հարմարավետությունից: Մեր խոնարհումը ազատամարտում իրենց կյանքը նվիրաբերած լրագրողներին:

Ուզում եմ, որ ձեզ գնահատված զգաք ու շարունակեք ճշմարտությունը աշխարհին հասցնելու բարձր առաքելությունը, դիմակայեք առկա մարտահրավերներին՝ ձեր նպաստը բերելով Արցախի կայունությանը, մեր ժողովրդի համերաշխությանն ու միասնությանը:

Ձեր ուժը ձեր գրչի զորությունն է, թող այն բեղուն լինի, չընկրկի ժամանակավոր դժվարություններից, հավատարիմ մնա լրագրողական էթիկային ու չորրորդ իշխանություն լինելու պատասխանատվությանը:

Առողջ եղեք, ուշիմ ու բանիմաց, եռանդով լեցուն՝ նեցուկ եղեք ճնշվածին ու իր իրավունքներին տեր կանգնել չկարողացողին: Մենք հավատում ենք ձեզ»:

Հայերեն Español

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել