Արարատ Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինում ընթացող ԵԽ 132-րդ նախարարարական նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին հանդիպել է Նորվեգիայի թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունը տեղեկացնում է, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի և այդ առումով ընդգծել քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված համատեղ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը: Հայ-նորվեգական հարաբերությունների ակտիվացման համատեքստում շեշտվել է Հայաստանի և Նորվեգիայի միջև տարբեր մակարդակներում, այդ թվում` բարձրաստիճան այցերի ինտենսիվության բարձրացման կարևորությունը:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին։ Այս առումով ընդգծվել է, որ 2021թ․ հունիսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները համապատասխանում էին միջազգային ամենաբարձր չափանիշներին։

Արարատ Միրզոյանն ու Աննիկեն Հյուիթֆիլդը մտքեր են փոխանակել հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած և հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները, մասնավորապես` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը: Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի առջև ծառացած հումանիտար հարցերի լիարժեք հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության համարժեք քայլերի անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հետ կապված վերջին զարգացումները։

Հայերեն العربية Français Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ