Ընդդիմադիրները բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրության» շարժման անդամները և նրանց համակիրները բողոքի ակցիաանցկացրեցին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցուցարարները առավոտյան Ֆրանսիայի հրապարակից երթով հասել էին նախագահական նստավայրի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի դիմավորման պաշտոնական արարողությունը և հանդիպումը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
Ցուցարարներն այս պահին երթով շարժվում են դեպի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց: «Դիմադրության» շարժման անդամ Աննա Գրիգորյանը կոչ արեց միանալ իրենց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ շարունակելու են իրենց ակցիան:
Մայիսի 19-ին Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ մայիսի 20-ին ճանապարհները փակելու ակցիաներ չեն անելու: Նա ժամը 09:30-ին քաղաքացիներին հրավիրել էր Ֆրանսիայի հրապարակ՝ նշելով, որ «գործ ունեն անելու»: