ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մայիսի 18-ին հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ է զետեղել Բրյուսելի Անրի Միշո հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-կոթողի մոտ:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից:
Խաչքար-կոթողը վերջերս վանդալիզմի էր ենթարկվել, ապա քաղաքային իշխանությունների ջանքերով ժամեր անց վերականգնվել էր։