Հասարակական

Երևանում այս պահին փակ փողոցներ և տրանսպորտային հանգույցներ չկան. Ոստիկանություն

1 րոպեի ընթերցում

Երևանում այս պահին փակ փողոցներ և տրանսպորտային հանգույցներ չկան. Ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Երևանում այս պահին փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան:

«Առավոտից մայրաքաղաքում տեղի ունեցած միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին մի շարք փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում 5-7 րոպեում բացվել են: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ժամը 11:30-ից դադարեցնում են մայիսի 17-ի առավոտից սկսված անհնազանդության ակցիաները, որոնց շրջանակներում մայրաքաղաքի տարբեր հատվածներում փողոցներ էին փակվել: Նա կոչ է արել ժամը 19:00-ին լինել Ֆրանսիայի հրապարակում, որտեղ հանրահավաք կանցկացնեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում