ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ, մասնավորապես, Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազի, վարչական վերահսկողության ծառայության ղեկավարի հետ:

Նախատեսված է ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազների հանդիպման արդյունքներով պայմանավորված՝ ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում:

Այցի օրակարգում, երկու երկրների ջերմ, բարեկամական կապերին համահունչ, Հայաստանի և Եգիպտոսի միջև իրավական ոլորտում հարաբերություններին նոր շունչ հաղորդելն է՝ հիմնված 2007թ. ապրիլի 15-ին Կահիրեում ստորագրված՝ երկու երկրների միջև քրեական գործերով իրավական փոխադարձ օգնության և հանձնման մասին համաձայնագրերի վրա, այդ համատեքստում՝ նաև դատախազական կառույցների միջև գործակցության խթանումը:

Վերոնշյալ նպատակներով Կահիրե այց կատարելու հրավերը Արթուր Դավթյանը ԵԱՀ գլխավոր դատախազից ստացել է 2021թ. դեկտեմբերին Շարմ Էլ Շեյխ քաղաքում կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի (UNCAC) անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակում:

Հայերեն English Français Русский Türkçe

Եմենում առնվազն 9 մարդ է զոհվել արաբական դաշինքի հասցրած հարվածներից

Միրզոյանն ամփոփել է Բրյուսել աշխատանքային այցը

Ազգային ժողովի Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

Հաագայի դատարանը հերթական դատավճիռն է կայացրել Կոսովոյի ալբանացի զինյալների նախկին առաջնորդի նկատմամբ

Ուժեղ պայթյուն է որոտացել իրանական Քեշմ կղզու մոտակայքում

Դավիթ Խուդաթյանը հանդիպումներ է ունեցել Իրանի փոխնախագահի, էներգետիկայի և նավթի նախարարների հետ

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է

Արմավիրի մարզի Գայ գյուղում գործող ձկնաբուծարանում ապօրինի ջրօգտագործման դեպք է արձանագրվել

Մոլդովան պատերազմի ավարտից հետո կմասնակցի Ուկրաինայի ականազերծման աշխատանքներին. Moldpres