Podcast-ՍոցUp. Ընտանիքում բռնության ենթարկված 20 անձի այս տարի պետությունը ֆինանսական աջակցություն է տրամադրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի առաջին եռամսյակում ընտանիքում բռնության ենթարկված 20 անձ օգտվել է պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրից: 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններում ծառայություններ է տրամադրվել 400 անձի: Ապաստարանի ծառայություններից 2022 թվականի առաջին եռամսյակում օգտվել է 40 բռնության ենթարկված անձ, այդ թվում նաև նրանց խնամքի տակ գտնվող երեխաները: 2021 թվականի ընթացքում աջակցության կենտրոնների ծառայություններից օգտվել է 1515 ընտանիքում բռնության ենթարկված անձ: 160 բռնության ենթարկված անձ էլ օգտվել է ապաստարանների ծառայություններից: Ֆինանսական աջակցություն է տրամադրվել 77 հոգու:

ՍոցUp թողարկման շրջանակում ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրին վերաբերվող մանրամասների շուրջ«Արմենպրես»-ը զրուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանի հետ:

Հովհաննիսյանն ասաց, որ նախարարության կողմից ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվում է 50,000-150,000 դրամ միանվագ աջակցություն:

Ֆինանսական աջակցություն ստանալու համար քաղաքացիները պետք է դիմում ներկայացնեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ Երևանում և մարզերում գործող կանանց աջակցման կենտրոններ:

«Ձևավորված միջգերատեսչական բազմամասնագիտական խումբը, որը քննարկում է դիմումը, ուսումնասիրում է դիմումատուի կողմից լրացված կարիքների գնահատման թերթիկը, ոստիկանությունն էլ տեղեկատվություն է տալիս, թե արդյոք բռնության դեպք գրանցվել է, և այդ պայմաններին բավարարելուց հետո նոր հնարավոր է լինում անդրադառնալ ֆինանսական աջակցության տրամադրմանը»,-ասաց նա:

Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետը հավելեց նաև, որ մարզերում և Երևանում գործում են նաև աջակցման կենտրոններ՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար: «Այս կենտրոնները խորհրդակցություն են տրամադրում ինչպես հեռախոսով, այնպես էլ անձամբ, եթե անձը ցանկություն է հայտնում այցելելու կենտրոն»,-նշեց նա:

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության ծրագրերի վերաբերյալ այլ մանրամասների ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Հեղինակ՝ԱնիԴանիելյան

Լուսանկարները՝Մխիթար Խաչատրյանի

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին