Քաղաքականություն

Սպասվում են հանդիպումներ Մարկ Ռութեի, խորհրդարանականների և գործարարների հետ. շարունակվում է Փաշինյանի այցը Նիդերլանդներ

2 րոպեի ընթերցում

Սպասվում են հանդիպումներ Մարկ Ռութեի, խորհրդարանականների և գործարարների հետ. շարունակվում է Փաշինյանի այցը Նիդերլանդներ

ՀԱԱԳԱ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Նիդերլանդներում գտնվող Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին հանդիպումները, այցերը կշարունակի Հաագայում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետը մայիսի 11-ին հանդիպում կունենա Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեի հետ: Պաշտոնական այցի երկրորդ օրը Փաշինյանը կսկսի Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումով: Որից հետո վարչապետը կայցելի Հաագայի Խաղաղության պալատ, շրջայց կկատարի, պալատի այգում տեղի կունենա հայկական խաչքարի բացման արարողություն:

Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում Փաշինյանը հանդես կգա դասախոսությամբ՝ «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով:

Վարչապետը կայցելի նաև Նիդերլանդների խորհրդարան, որտեղ կհանդիպի Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Այնուհետև նախատեսված է հանդիպում Նիդերլանդների խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Այս տարի լրանում է Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդների Թագավորություն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում