Արցախ

Արցախի նախագահը մայիսի 9-ի տոների առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը մայիսի 9-ի տոների առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարին ուղեկցում էին պետական և զինվորական բարձրաստիճան ղեկավարությունը, օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում