Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը Միթչ Մաքոնելին ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը Միթչ Մաքոնելին ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի հանրապետականների ղեկավար Միթչ Մաքոնելի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության խորացման և ընդլայնման հեռանկարները: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանում իրակացվող բարեփոխումների օրակարգին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերի կարևորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։

Հանդիպման ընթացքում Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները:

Արարատ Միրզոյանը Միթչ Մաքոնելին է փոխանցել Մխիթար Գոշ մեդալը, որով վերջինս պարգևատրվել է ՀՀ-ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ` հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում