Հասարակական

Հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն. Տիգրան Խաչատրյան

1 րոպեի ընթերցում

Հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն. Տիգրան Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ֆինանսների նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը կարեւորել է երկու երկրների միջեւ փոխգործակցության ուղղությունները եւ վստահություն հայտնել, որ հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն:

Դեսպան Իմանբաեւն իր հերթին ընդգծել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունն ու անդրադարձել առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացումը եւ ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ դրանց իրականացման վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում