Արցախ

Արցախի նախագահը Մարտունիում հանդիպել է շրջանի պատասխանատուների հետ

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը Մարտունիում հանդիպել է շրջանի պատասխանատուների հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտունի քաղաքում հանդիպել է շրջանի վարչակազմի պատասխանատուների և համայնքների ղեկավարների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը նախ անդրադարձել է սոցիալ-տնտեսական ծրագրերին՝ նշելով, որ պատերազմի հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքները պետք է շարունակել արագացված տեմպով: Նախագահի խոսքով՝ Կառավարությունը, ի լրումն պաշտպանական ծրագրերի, հետևողականորեն իրականացնելու է նախանշված բոլոր հիմնական ծրագրերը՝ առանձնացնելով հատկապես բնակարանաշինական և գյուղատնտեսական ուղղությունները:

Անդրադառնալով ստեղծված անվտանգության ու աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ, հիմք ընդունելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Արցախը շարունակում է պահպանել իր ապագայի տեսլականը՝ հիմնված երեք տասնամյակ առաջ որդեգրված անկախության ու պետականաշինության ուղղության վրա:

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը լսել է ներկաների մտահոգություններն ու կարծիքները, պատասխանել նրանց հուզող հարցերին, հանձնարարականներ տվել պատասխանատու անձանց առաջիկա անելիքների վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում