Միջազգային հանրությունը չի կարող Արցախի հայությունից պահանջել ապրել Ադրբեջանի տիրապետության ներքո. Գևորգյանի ելույթը` ԵԽԽՎ-ում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի ընթացքում ունեցած ելույթում խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, ինչպես նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գևորգյանը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, որը հերքում են Եվրոպայի խորհրդի երկու անդամները՝ Թուրքիան և Ադրբեջանը:

«Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան «ժխտումն» անվանում է ցեղասպանության նույն հանցագործության վերջին փուլ: Կա մեկ այլ բան էլ, որ մեր օրերում Ադրբեջանը ժխտում է Թուրքիայիաջակցությամբ, այն է ՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու հայերի իրավունքը:

2020 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետությունում՝ Լեռնային Ղարաբաղում, հայ ժողովուրդըկանգնած է երկընտրանքի առաջ. կա'մ շարունակել ընթանալ իր անկախ զարգացման և

արժանապատիվ կյանքի ճանապարհով՝ պահպանելով ազգային ինքնությունը, կա'մ կրկնել մեր հայրենակիցների սարսափելի ճակատագիրը, ովքեր ժամանակին ապրել են ներկայումս Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևան անունով տարածաշրջանում:

Խորհրդային Ադրբեջանի կազմում 70 տարիների ընթացքում Նախիջևանի ողջ հայ բնակչությունն իսպառ վերացել է։ Նախիջևանի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Այժմ Ադրբեջանը փորձում է ստիպել արցախահայությանն արժանանալ նույն ճակատագրին»,- ընդգծել է Գևորգյանը:

Պատգամավորը կոչ է անում Եվրոպայի խորհրդին հստակ և խիստ ազդանշան ուղարկել ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին առ այն, որ միջազգային հանրությունը կշարունակի աջակցել հակամարտության կարգավորման երեք հիմնականսկզբունքներին, որոնք սահմանված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանկողմից:

«Այդ սկզբունքներից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, բազմիցս խախտվել է և շարունակում է խախտվել այս օրերին։ Այդ իսկ պատճառովմիջազգային հանրությունը չի կարող Արցախի հայ ժողովրդից պահանջել ապրել Ադրբեջանի տիրապետության ներքո, որը հայերի նկատմամբ էթնիկ զտումների պետական քաղաքականություն է իրականացնում։ Պետություն, որը երեք տասնամյակների ընթացքում նրանց դեմ երեք լայնածավալ պատերազմ է սանձազերծել։ Պետություն, որը փորձում է վերաշարադրել տարածաշրջանի

պատմությունը՝ ժխտելու համար հայկական ժառանգության և մշակույթի զուտ գոյությունը։ Եվ վերջապես՝ մի պետություն, որը չի ամաչում հրապարակայնորեն հայտարարել նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր տարածքային նկրտումների մասին»,- շեշտել է Գևորգյանը:

Պատգամավորը հավատում է, որ խաղաղությունը տարածաշրջանում այլընտրանք չունի:

«Երկարաժամկետ և կայուն խաղաղության համար անհրաժեշտ են փոխընդունելի լուծումներ: Մեր կազմակերպության համար կարևոր մարտահրավեր է սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժելու գործում գազի և նավթի դիմաց Եվրոպայի լուռ համաձայնությունն ապահովելու Ադրբեջանի ջանքերը»,- ասել է Գևորգյանը:

Պատգամավորը նաև անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից հայերին ուղղված «Գորշ գայլերի» ժեստի ցուցադրությանը:

«Նախօրեին շոկ էր տեսնել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն, անձ, ով այս վեհաժողովի նախագահն է եղել երկու տարի, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ հաղորդակցվում է հայտնի թուրք ազգայնական ահաբեկչական կազմակերպության ժեստերով: Նման պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից: Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին»,- եզրափակել է Գևորգյանը:

Հայերեն العربية English Français Русский

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ կմշակի ՀՕՊ համակարգ

Իսրայելական բանակը հայտնել է Լիբանանի հարավում իր մեկ զինվորի մահվան և ևս յոթ զինվորի վիրավորման մասին

Նոր կարգավորման համաձայն՝ էներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկուն

Քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026թթ. ռազմավարական ծրագրի իրականացման առաջընթացը

Արմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռ

Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը կոչ է արել արդիականացնել ՄԱԿ-ը և այն ավելի արդյունավետ դարձնել

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում