Հատուկ նախագծեր

Podcast-Sport. Շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանն ամփոփում է մրցաշարը

1 րոպեի ընթերցում

Podcast-Sport. Շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանն ամփոփում է մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատային դպրոցը եղել և մնում է լավագույններից մեկն աշխարհում: Այս ամենի ապացույցն օրեր առաջ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանի գրանցած արդյունքն է. Գաբրիել Սարգսյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը հենց Գաբրիել Սարգսյանն է, ում հետ խոսել ենք Եվրոպայի առաջնության ընթացքից, գրանցած արդյունքից, ծավալված պայքարից և հավաքականի մասնակցությամբ առաջիկա մրցաշարերից:

«Ընդհանուր առմամբ Եվրոպայի անհատական առաջնության ընթացքը լավ էր ինձ համար: Եվրոպայի առաջնությունն իրականում շատ ծանր մրցաշար է, քանի որ մասնակիցները շատ են, ու խնդիր կա դրված նվաճել աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր»,-ասաց Սարգսյանը:

Վերջինս առանձնացրեց, որ Եվրոպայի անհատական առաջնության ընթացքում երեք պահ է եղել, որոնց վերջնական արդյունքով էլ նա դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում