Կարծիքներ

Գիտնականը կոչ է արել ցեղասպանության թեման դասավանդել Իրաքի համալսարաններում. նա ուսումնական ծրագիր է գրում

7 րոպեի ընթերցում

Գիտնականը կոչ է արել ցեղասպանության թեման դասավանդել Իրաքի համալսարաններում. նա ուսումնական ծրագիր է գրում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրությունը լավ դասեր չի քաղել, և մեծ տերությունների շահերը միշտ գերակա են եղել արդարադատությունից։ Այս մասին նշել է Բաղդադի Ալ-Մուսթանսիրիա համալսարանի Քաղաքական գիտությունների քոլեջի պրոֆեսոր, «MASARAT» հիմնադրամի հիմնադիր Սաադ Սալումը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ չպատժված հանցագործությունները կրկնվելու միտում ունեն. ո՞րն է առաջադեմ մարդկության անելիքը, որ «Այլևս երբեք»-ը գործնականում լինի տեսանելի:

«Պետություններն ավելի շատ մտահոգված էին ինքնիշխանության նկատառումներով, քան ցեղասպանությունը կանխելու միջամտության հարցով, այդ իսկ պատճառով ցեղասպանությունները կրկնվեցին Հայոց ցեղասպանությունից հետո։ Անգամ այն կանխելուն ուղղված միջազգային համաձայնագրի մշակումից հետո։ Ցեղասպանություն բազմիցս իրագործվել է 1948 թվականին ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի մշակումից ի վեր։ Ամենակարևոր և նշանակալի օրինակներից մի քանիսը՝ Բանգլադեշ (1971), Կամբոջա (1975-1979), Գվատեմալա (1980-ականների սկիզբ), Իրաք (1975-1979), Ռուանդա (1994), Սրեբրենիցա (1995), Դարֆուր (2003-2009), Իրաք (2014), Մյանմա (2017)։ Կարծում եմ, որ քանի դեռ ուշ չէ, ցեղասպանությունը կանխելու, զոհերին փրկելու լուծումը միջազգային լայն կոալիցիա ստեղծելն է և ապահովելը, որ ցեղասպանությունն այլեւս չկրկնվի»,-նշել է գիտնականը:

Միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի վերաբերյալ Սաադ Սալումը նկատել է, որ ճանաչումը ժամանակատար գործընթաց է։ «Ինչ վերաբերում է հայերի իրավիճակին, ապա վերջին տարիներին մեծ առաջընթաց է նկատվում, նույնիսկ Մերձավոր Արևելքի հարևան երկրներում կամ այն պետություններում, որոնք մոտ են Թուրքիային։ Տարբեր երկրներում ճանաչման առնչությամբ հայերի պահանջները սկսեցին տեղ գտնել հանրային կարծիքում, ինչպես դա տեղի է ունենում Իրաքում։ Հետևաբար, կարծում եմ, որ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում դա Թուրքիայի վրա ճնշման հիմնական գործոն կլինի»,- ընդգծել է իրաքցի գիտնականը։

Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը վերջ դնելու միջազգային հանրության անելիքների մասին հարցին ի պատասխան Սաադ Սալումը նշել է, որ շատ կարեւոր է միջազգային դաշինքների ձեւավորումը։ Օրինակ, Ժնևի միջազգային կոալիցիան ընդդեմ ցեղասպանության, որը սկսել է իր գործունեությունն անցյալ տարի։ «Այն շատ կարևոր հարթակ է այս համատեքստում։ Յոթ տարի առաջ ես անձամբ կոչ արեցի ստեղծել «Ցեղասպանության զոհերի գլոբալ կոալիցիա՝ ընդդեմ ցեղասպանության»: Ես նաև կոչ եմ արել ցեղասպանության թեման դասավանդել Իրաքի համալսարաններում։ Ներկայում համալսարանների համար ես գրում եմ ակադեմիական ուսումնական ծրագիր ցեղասպանության վերաբերյալ։ Դրանք կարևոր գործողություններ են համաշխարհային և ազգային մակարդակով հասարակական կարծիքի ձևավորման ուղղությամբ ազդեցության լծակներ ստեղծելու գործում՝ անկախ պետության կողմից պաշտոնական ճանաչումից»,-ընդգծել է իրաքցի գիտնականը։

«Ձեր կարծիքով, ի՞նչ պարագայում կամ ի՞նչ պայմաններում Թուրքիան ի վերջո կառերեսվի պատմական ճշմարտությանը». հարցին ի պատասխան նա ասել է, որ արդարությունն ի վերջո կհաղթի. «Ոմանք կարող են տեսնել, որ դա կախված է տարածաշրջանային և միջազգային պայմաններից, բայց ես կարծում եմ, որ ներսից սկսելն ամենակարևորն է։ Այլ կերպ ասած, հենց Թուրքիայի ներսից՝ անկախ նրանից՝ մենք խոսում ենք պաշտոնական կառավարական մակարդակի, թե ժողովրդի հանրային կարծիքի մասին, որովհետև կարևոր է հարևանների, տարածաշրջանի և միջազգային հանրության հետ կայունության և երկարաժամկետ հաշտեցման համար ներդրումներ կատարելը»։

Աշխարհաքաղաքական ներկա բարդ իրավիճակում Հայոց ցեղասպանության հարցին բավարար ուշադրություն չհատկացնելու մտավախություններին ի պատասխան՝ նա տեսակետ է հայտնում, որ նման մտահոգություններ կան նույնիսկ Մերձավոր Արևելքում, որ ուկրաինական ճգնաժամը կնվազեցնի Արևմուտքի հետաքրքրությունը շատ կարևոր և հրատապ հարցերի նկատմամբ։ «Ինչ վերաբերում է ցեղասպանությանը, ապա իմ կարծիքով, հարցն այլ է։ Ուկրաինա-Ռուսաստան ճգնաժամում կա մի բաղադրիչ, որն ունի հին արմատներ։ Խոսքը արդարության և ցեղասպանության ճանաչման մասին է։ Այստեղ նկատի ունեմ Հոլոդոմոր կոչվող ցեղասպանության ճանաչումը։ Խորհրդային Ուկրաինայում սովը 1932-1933 թվականներին, սպանեց միլիոնավոր ուկրաինացիների։ Դա Ուկրաինայում և Խորհրդային Միության այլ հատվածներում Իոսիֆ Ստալինի ղեկավարությամբ գյուղատնտեսության կոլեկտիվացման ժամանակն էր։ Միլիոնավոր գյուղացիներ մահացել են սովից, արտաքսվելով աշխատանքային ճամբարներ և մահապատժի ենթարկվել։ Եթե արդարությունը մի տեղ հասնի, դա օրինակ կդառնա այլ վայրերում, և չպետք է մոռանալ նաև, որ ժողովուրդները չեն կարող մոռանալ կամ դադարել արդարություն պահանջել, որքան էլ փոխվեն աշխարհաքաղաքական հանգամանքները»,-նշում է Սաադ Սալումը։

Այս օրերին տեղի է ունենում երկխոսություն Հայաստանի և Թուրքիայի միջև: Ըստ Ձեզ, այդ գործընթացն ի՞նչ ձևով կարող է ազդեցության ունենալ Հայոց ցեղասպանության հարցի վրա:

Հայ-թուրքական հարաբերություններում հաշտեցումը, ըստ նրա, դարձել է անհրաժեշտություն։ Հատկապես այն լույսի ներքո, որ Թուրքիան ձգտում է տարածաշրջանային ավելի ակտիվ դեր խաղալ և բարելավել իր հարաբերություններն Արևմուտքի, Եվրամիության հետ: Հետևաբար, նրա կարծիքով, Հայաստանի հետ երկխոսությունն ու բանակցությունները կարող են կարևոր բաղադրիչ լինել Թուրքիայի տարածաշրջանային և միջազգային կարգավիճակի և նրա հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու գործում։ Երկու կողմերի շահերից կլինի հարաբերությունները կարգավորելու, սերունդների համար արդարություն ապահովելու նպատակով իմաստություն ցուցաբերելը։

Աննա Գզիրյան

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Քաղաքականություն

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո

Կարծիքներ

Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո

ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը․ քաղաքագետ

Կարծիքներ

ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը․ քաղաքագետ

Քաղաքագետը իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականցումն ընթացիկ տարում

Կարծիքներ

Քաղաքագետը իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականցումն ընթացիկ տարում

Արևմուտքը 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել է մեր տարածաշրջան՝ առաջարկելով համագործակցության ձևաչափեր. քաղաքագետի վերլուծությունը

Կարծիքներ

Արևմուտքը 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել է մեր տարածաշրջան՝ առաջարկելով համագործակցության ձևաչափեր. քաղաքագետի վերլուծությունը

Արտաքին հարաբերությունների մեջ եվրոպական տիրույթում գտնվելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն․ Շիրինյան

Կարծիքներ

Արտաքին հարաբերությունների մեջ եվրոպական տիրույթում գտնվելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն․ Շիրինյան

ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի ՀՀ-ի դիմադրողունակության բարձրացմանը և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային․ փորձագետ

Կարծիքներ

ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի ՀՀ-ի դիմադրողունակության բարձրացմանը և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային․ փորձագետ

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա միաժամանակ և հավասարապես մնալ երկու ինտեգրացիոն գործընթացներում. քաղաքագետ

Կարծիքներ

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա միաժամանակ և հավասարապես մնալ երկու ինտեգրացիոն գործընթացներում. քաղաքագետ

ՀՀ-ի համար այս փուլում հատկապես արաբական երկրների հետ համագործակցության խորացումը կարևոր ռազմավարական ուղղություն է․ փորձագետների կարծիքը

Կարծիքներ

ՀՀ-ի համար այս փուլում հատկապես արաբական երկրների հետ համագործակցության խորացումը կարևոր ռազմավարական ուղղություն է․ փորձագետների կարծիքը

Ալիևին տրված է վերջին հնարավորությունը վերջնագրի տեսքով․ քաղաքագետներն անդրադարձել են Եվրոպական խորհրդարանի զեկույցներին

Կարծիքներ

Ալիևին տրված է վերջին հնարավորությունը վերջնագրի տեսքով․ քաղաքագետներն անդրադարձել են Եվրոպական խորհրդարանի զեկույցներին

ԵՄ-Հայաստան հարաբերություններ. ինչպես օգտագործել նպաստավոր պահը

Կարծիքներ

ԵՄ-Հայաստան հարաբերություններ. ինչպես օգտագործել նպաստավոր պահը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում