Արցախ

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա նախօրեին տարածել է հայտարարություն՝ ընդգծելով, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրագործած ագրեսիայից և այնտեղ Բաքվի ռեժիմի գործած հանցագործություններից հետո Մինսկի խմբի համանախագահ երկիր հանդիսացող Ֆրանսիան պետք է անհապաղ հրաժարվի իր անպտուղ չեզոք քաղաքականությունից և միջազգային իրավունքի հիման վրա ճանաչի Արցախի Հանրապետությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հայտարարության տեքստը, որում, մասնավորապես, ասվում է․

«Օսմանյան կայսրության հայերը բնաջնջվել են իրենց իսկ պետության իշխանությունների կողմից՝ միջազգային հանրության անտարբերության պայմաններում:

-Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը վերահաստատում է իր անսասան աջակցությունն Արցախի քաղաքացիներին և իր հանձնառությունը 30 տարվա ընթացքում նրանց կառուցած ժողովրդավարական պետության ճանաչման անհրաժեշտությանը։

Ադրբեջանի կողմից 2020 թ․ սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում օկուպացվել է Արցախի տարածքի զգալի մասը։

Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով վարվում է հայատյաց ռասիստական քաղաքականություն։

Բարեկամության շրջանակը կարծում է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրագործած ագրեսիայից, և այնտեղ Բաքվի ռեժիմի գործած հանցագործություններից հետո Մինսկի խմբի համանախագահ երկիր հանդիսացող Ֆրանսիան պետք է անհապաղ հրաժարվի իր անպտուղ չեզոք քաղաքականությունից և միջազգային իրավունքի հիման վրա ճանաչի Արցախի Հանրապետությունը»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում