Քաղաքականություն

Հայոց ցեղասպանությունն անհերքելի է և պետք է անհերքելի լինի հանուն մարդկության․ Այման Սալամա

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանությունն անհերքելի է և պետք է անհերքելի լինի հանուն մարդկության․ Այման Սալամա

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային իրավունքի պրոֆեսոր և ցեղասպանագետ Այման Սալամանն անհերքելի փաստ է համարում 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը։ Այման Սալամանն այդ մասին ասել է «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում։

«Հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, ընդգրկում է բոլոր հինգ բանաձևերը, որոնք ներկայացված և ամրագրված են ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի երկրորդ հոդվածում։ Հայոց ցեղասպանությունն անհերքելի է և պետք է լինի անհերքելի հանուն մարդկության։ Եթե մենք հերքենք այն վայրագությունները, որոնք կատարվել են Օսմանյան կայսրության կողմից, մենք փաստացի կաջակցենք անպատժելիությանը և կխրախուսենք այդպիսի հանցագործներին՝կրկնել դրանք ապագայում։ Գերմանիան և Ավստրան, որոնք այդ ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցներն էին, վերջերս ճանաչել են, որ 1915 թվականին այնտեղ տեղի ունեցածը իսկապես ցեղասպանություն էր։

Թուրքական կառավարությունն այսօր անգամ չի կարող փախչել և խուսափել 1919-1920 թթ. երիտթուրքերի դատավարությունից Ստամբուլում, որը անցկացվել էր 1915 թվականի ցեղասպանությունն իրագործած փաշաներին քրեորեն հետապնդելու և պատժելու նպատակով»,- ասված է ուղերձում։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում