Հալեպահայերը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը դեպի Ազգային գերեզմանատուն ջահերթով 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հա­լե­պա­հա­յու­թյունը ապրիլի 22-ին հա­մախմբվել ու Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թյան 107-րդ տարելիցի կապակցությամբ պահանջատերի իր կեցվածքը այս անգամ արտահայտել դեպի Ազգային գերեզմանատուն ժողովրդի ջահերթով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Ֆեյսբուք»-ում Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» էջը։

Սիրիայի և Հա­յաս­տա­նի զույգ դրոշ­նե­րով ջահեր­թը առաջ­նոր­դել է ՀՄԸՄ-ի Հա­լեպի մաս­նա­ճյու­ղի փո­ղե­րա­խում­բը, որի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վա­րն է Մհեր Սու­սանին։

Շր­ջա­նի բնա­կիչ­նե­րը, իրենց պատշ­գամ­բներից մոմեր բռնած, ևս մասնակցել են քայլերթին։

«Ազգ. գե­րեզ­մա­նա­տան մուտ­քի մոտ փո­ղե­րա­խում­բը հն­չե­ցրել է Սիրիայի և Հա­յաս­տա­նի քայ­լերգ­նե­րը: Ցե­ղաս­պա­նու­թյունը խորհր­դան­շող հու­շա­քա­րի առջև տեղադրվել են ծաղ­կեպ­սակ­ներ, ապա հայ հո­գևոր պե­տերը, մի­աց­նե­լով իրենց ջա­հե­րը, վա­ռե­լ են հու­շա­քա­րի մոտ գտ­նվող՝ ցեղասպանության նա­հա­տակ­նե­րի հի­շա­տա­կը խորհր­դան­շող ջա­հը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ներ­կա­նե­րը հոտն­կայս հար­գե­լ են Սիրիայի, Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի բո­լոր նա­հա­տակ­ների հիշատակը:

«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա։ Ապրիլյան ոգեկոչման ձեռնարկների նախօրյակին համախմբված ենք կրկին հաղորդակից դառնալու մեր նահատակների կտակին։ Հավաքված ենք ոչ թե սգալու, այլ վերստին հաստատելու մեր աննահանջ երթըդեպի վերջնական հաղթանակ։ Մեր արդար դատին վերջնական, արդար հատուցման ճանապարհը բնականաբար պիտի հանդիպի խոչընդոտների։ Ահա թե ինչու մեր նահատակների պատգամը պիտի չմնա պարզապես պատմության էջերում, այլ գործի պիտի վերածվի։ Մեր սուգը չի կարող հավերժ լինել, որովհետև կա անդուլ պայքար»,- ասել է ՍԵՄ-ի Կենտ­րո­նա­կան Վար­չու­թյունից Թինա Գասպարյանը։

Նշվում է, որ Բեր­իո Հա­յոց Թե­մի Առաջ­նորդ Գերշ. Տ. Մա­սիս Ս. Եպս. Զոպ­յ­անը, ներկաներին իրպատ­գա­մն ուղ­ղե­լով, ասել է. «Այս ջահերթը վկայում է, որ հալեպահայությունը հաստատակամ է իր պայքարի մեջ։ Նպատակ ունենք, որ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը միասին այս ջահի նման մնան լուսավոր ու վառ։ Այս օրերը ուխտի օրեր ենմեզ համար։ Ուխտենք հավաքական մեր աշխատանքով, պայքարով կյանքի կոչել մեր սրբադասված նահատակների պատգամը»։

Ջահերթի ավարտին հնչել է «Պահպանիչ» աղոթք։

Հայերեն Русский

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ

Իսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործով

Գյումրիի տներից մեկում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել. 1 անձ հոսպիտալացվել է

Նիկոլ Փաշինյանը ներգաղթի գործընթացներ է նկատում՝ համոզված լինելով, որ դա կլինի ինստիտուցիոնալ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 19-08-26

Ասիական ինդեքսներ - 19/08/26