Հասարակական

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն մասնակցել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

«Այսօր առավոտյան Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի հրավերով Փարիզի քաղաքապետարանում էինք` Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: Մեծ պահ հիշողության եւ պահանջների: Հարգանքի տուրք զոհերի հիշատակին, արդարության համար մինչև վերջ պայքարելու խոստում և Հայաստանի ու Արցախի անվտանգության ու անկախության ապահովմանն ուղղված ջանքերը շարունակելու հանձնառություն»,- գրել է Փափազյանը:

Նա շնորհակալություն է հայտնում Աննա Իդալգոյին` աջակցության և հավատարմության համար ։

Ֆրանսիայում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, հայ համայնքի նախաձեռնությամբ կանցկացվեն հիշատակի միջոցառումներ:Ամեն տարի ավանդույթի համաձայն Կոմիտասի հուշարձանի մոտ հիշատակի միջոցառում են անցկացնելու կառավարության, խորհրդարանի, Փարիզի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ելույթների առանցքում լինելու է Թուրքիայի ժխտողականությունը, պահանջատիրությունը: Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը նույնպես օրակարգում է: Ելույթներից հետո նախատեսվում է երթ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում