Լիտվացի գործիչը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հույս է հայտնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովուրդը հերոսական ժողովուրդ է, որը սեփական օրինակով կարող է մյուսներին ցույց տալ, թե ինչպես է հնարավոր ցեղասպանության ենթարկվելուց հետո ոտքի կանգնել ու կառուցել սեփական ապագան: Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում նշեց Լիտվայի Վարենա քաղաքի քաղաքապետ, խորհրդարանի (Սեյմաս) նախկին պատգամավոր, պատմաբան, հայտնի հասարակական գործիչ, Լիտվայում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախաձեռնող խմբի ակտիվ անդամ Ալգիս Կաշետան:

«Ես մասնագիտությամբ պատմաբան եմ: Բնականաբար, Հայոց ցեղասպանության մասին գիտեի դեռ երիտասարդ տարիներին: Այս թեման ակտուալ էր, քանի որ մեր ժողովուրդները պատմականորեն նման են և ունեն ողբերգական պատմություն: Սակայն հենց շփումը Լիտվայի հայկական սփյուռքի հետ, որը մեր հասարակության զգալի մասն է կազմում, կան նշանավոր անձինք՝ դիզայներներ, բժիշկներ և այլն, նրանցից յուրաքանչյուրն ունի անձնական պատմություն, դա, իհարկե, շատ ավելի է տպավորում, քան միայն հանրագիտարանային գիտելիքները: Մենք Սփյուռքի ներկայացուցիչների հետ քննարկում էինք, թե միջազգային համատեքստում ինչ նշանակալի ներդրում կարող է ունենալ Ցեղասպանության ճանաչումը, եթե Լիտվայի խորհրդարանն ընդունի համապատասխան բանաձևը, որով կոչ էր արվում Թուրքիային ճանաչել Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանության փաստը: Դա 2005 թվականն էր, հեշտ չէր: Մեր քաղաքական էլիտայի մի մասը, թերևս, դեռ պատրաստ չէր վիճել այն երկրի հետ, որի հետ ցանկանում էինք տնտեսական մի շարք հարցեր կարգավորել: Սակայն ամեն դեպքում մեզ՝ նախաձեռնող խմբին, հաջողվեց համոզել գործընկերներին, և բանաձևն ընդունվեց ձայների մեծամասնությամբ: Կարելի է համեմատել, որ, ցավոք, ԱՄՆ-ում միայն վերջերս դա արվեց: Ուստի ես հպարտ եմ, որ մեր խորհրդարանն այս քննությունը տվեց առաջին անգամից: Մեզ համար դա շատ կարևոր է: Հուսով եմ, որ կգա ժամանակ, երբ աշխարհի բոլոր խորհրդարանները կընդունեն նման բանաձևեր և որ ամենակարևորը՝ այս պատմական ճշմարտությունը կճանաչվի այն երկրում, որտեղ տեղի են ունեցել այդ սարսափելի հանցագործությունները»,- նշեց Կաշետան:

Նա մեծապես կարևորեց Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության ճանաչումը՝ փաստելով, որ պատմությունը ցույց է տվել, որ հայերի դեմ իրականացված ոճրագործությունից հետո մարդկությունը նորից է բախվել նմանօրինակ հանցագործությունների հետ:

«Հայ ժողովուրդը հերոսական ժողովուրդ է: Դուք շատ հին ու հարգարժան պատմություն ունեք, գիտեք՝ ինչի վրա հենվել: Դուք կարող եք օրինակ ծառայել շատ ժողովուրդների, թե ինչպես վերապրել, կառուցել ապագա: Այս ոչ հեշտ ժամանակաշրջանում ես հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս սերունդը կունենա բավարար քաջություն և վճռականություն ոչ միայն ապրելու, այլև գնալու առաջ, դառնալու ավելի ժամանակակից»,- հավելեց լիտվացի գործիչը:

Հայերեն English Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին