ՀՀ նախագահն ընդունել է Հորդանանի Սենատի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 22-ին ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահ Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրների ներկայացուցիչներին, քանի որ նման այցելությունները նոր որակ և բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին և լավ հնարավորություն են ստեղծում՝ քննարկել փոխգործակցության տարաբնույթ հարցեր:

Հայ-արաբական պատմամշակութային առնչությունների հարուստ անցյալը, Հորդանանում ավանդաբար հայ համայնքի առկայությունը, Հանրապետության նախագահի համոզմամբ՝ ամուր հիմք և նպաստավոր պայմաններ է ստեղծում երկու երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացման համար:

Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ իր գլխավորած պատվիրակությունը կանի ամեն հնարավորը, որպեսզի երկու երկրների համագործակցությունը շարունակաբար զարգանա և ընդլայնվի:

Տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման համատեքստում երկուստեք կարևորվել է կայուն խաղաղության հաստատումը՝ երկխոսության և փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման միջոցով:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին