Պաշտոնական

Ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

1 րոպեի ընթերցում

Ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի և բարեգործական երկարամյա գործունեության համար Հերոս Դիլանչյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ավստրալահայ բարերարին է հանձնել ՀՀ վարչապետի հուշամեդալը և բարձր գնահատել նրա բարեգործական գործունեությունը՝ ի շահ հայրենիքի զարգացման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում