Հատուկ նախագծեր

Podcast-Sport. Հովհաննես Բաչկովը՝ պրոֆեսիոնալ ռինգում մենամարտի, հետագա անելիքների մասին

2 րոպեի ընթերցում

Podcast-Sport. Հովհաննես Բաչկովը՝ պրոֆեսիոնալ ռինգում մենամարտի, հետագա անելիքների մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնության բրոնզե, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը շարունակում է հաղթական շարքը պրոֆեսիոնալ ռինգում:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Բաչկովը խոսել է նախորդ մենամարտից, Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում նրա հնարավոր մասնակցությունից և հետագա անելիքներից:

«Եթե անկեղծ, դեռևս չգիտեմ՝ կմասնակցեմ Երևանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, թե ոչ»,-ասաց նա:

Բաչկովն անդրադարձավ նաև պրոֆեսիոնալ ռինգում վերջին մենամարտին` շեշտելով, որ առավել մեծ դժվարություն ներկայացրեց այն, որ նախապատրաստական փուլում ընտանիքից հեռու էր:

«10 ռաունդանոց մենամարտում, երբ մրցավարը կանգնեցրեց այն, ես կարծես նոր-նոր էի մտնում պայքարի մեջ: Այդպիսինն էր նոր մարզչի հետ աշխատանքս»,-ասաց նա:

Դուբայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի Probellum պրոմոութերական ընկերության մրցաշարում Հովհաննես Բաչկովը մենամարտի 8-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է 39-ամյա արգենտինացի Կրիստիան Կորիային: Պրոֆեսիոնալ ռինգքում առաջին հաղթանակը Հովհաննես Բաչկովը տոնել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ հաղթելով32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում