Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը ամբողջությամբ վերադարձել են իրենց զբաղեցրած դիրքերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը այս պահի դրությամբ արդեն ամբողջությամբ վերադարձել է իր՝ մինչև վերոնշյալ միջադեպը զբաղեցրած դիրքերը։ Շփման գծի մյուս հատվածներում օպերատիվ-մարտավարական իրավիճակը հանգիստ է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի տեղեկատվական շտաբից:

Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում էին կատարել: Մասնավորապես՝ հակառակորդն առաջ էր քաշել որոշ քանակությամբ կենդանի ուժ՝ փորձելով բարելավել իր դիրքերը չեզոք գոտում։

Նույն օրը՝ երեկոյան, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը համաձայնել էին վերադառնալ ելման դիրքեր։

Հայերեն English Русский

Իրանական «Մեհր» մեդիա ընկերության պատվիրակությունը հյուրընկալվեց «Արմենպրես»-ում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրենի պատվիրակությանը

Ուկրաինական ուժերը հարվածել են «Սբերբանկի» տվյալների մշակման կենտրոնին

Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր

«Դասարանից՝ ուղեծիր». Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան