Հատուկ նախագծեր

Podcast-Sport. Բասկետբոլի առաջնության ամփոփում

1 րոպեի ընթերցում

Podcast-Sport. Բասկետբոլի առաջնության ամփոփում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության` Vbet Ա լիգայի 2021/22 մրցաշրջանն արդեն պատմություն է, որը բասկետբոլի սիրահարները կհիշեն երկու թիմերի՝ «Էրեբունի»-ի և «Ուրարտու»-ի միջև համառ պայքարով:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում բասկետբոլի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանի հետ խոսել ենք արդեն ավարտված առաջնության, նոր բացահայտումների և ապագա ծրագրերի մասին:

«Ձեռքբերումների տեսանկյունից ես այս առաջնությունը կբաժանեմ երկու մասի՝ սպորտային և կազմակերպչական: Մեր առաջխաղացման կարևոր գործոններից մեկն էլ այն է, որ լիգայի մոտ 30 հանդիպում հեռարձակվեց հեռուստատեսությամբ»,-ասաց Պողոսյանը:

Վերջինս խոսեց նաև լիգայի չեմպիոն «Էրեբունի»-ի, առաջնության մյուս ֆավորիտ թիմի` «Ուրարտու»-ի մասին.

«Բասկետբոլի առաջնությունում վերջին 5 տարիների ընթացքում չի եղել այնպիսի մարտունակ թիմ, ինչպիսին այս տարվա չեմպիոն «Էրեբունի»-ն է: Սա նաև մարզչի` Նարեկ Ավեդիկյանի աշխատանքի արդյունքն էր»,-ասաց լիգայի նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում