Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հունանյանը խոստացել է հանդիպման վերաբերյալ մանրամասներին անդրադառնալ ավելի ուշ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ չեն շարունակել շփումները Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:«Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը և ապագային, ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի հետագա ճակատագիրը, որովհետև այդ խմբում մեր ֆրանսիացի և ամերիկացի այսպես կոչված գործընկերները, ռուսաֆոբ դրսևորումների շրջանակում, այն է` ամեն ինչ, ինչ կապված է Ռուսաստանի Դաշնությանը հետ, չեղարկել, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը՝ հայտարարելով, որ պատրաստ չեն մեր հետ շփվել այդ ձևաչափում: Դա իրենց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի եւ ընդհանրապես Հարավային Կովկասի կարգավորման շահերը: Եթե նրանք պատրաստ են զոհաբերել այս դեպքում հայկական կողմի շահերը, ապա դա նրանց ընտրությունն է», –ասել էր Լավրովը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները