Արցախ

Արցախի Մարտունի քաղաքում բացվել է կարի աշխատարան

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ապրիլի 9-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմից, Արտակ Բեգլարյանը մասնակցել է Մարտունի քաղաքի Վլադիմիր Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանում կարի աշխատարանի բացման արարողությանը, որը կյանքի է կոչվել «Ջենեսիս Արմենիա» և «Ամքոր Արմենիա» հիմնադրամների գործակցության արդյունքում: Աշխատարանը հագեցած է 10 արտադրական և 6 մասնագիտական կարի մեքենաներով:

««Ջենեսիս Արմենիա» կենտրոնի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանի խոսքով, դերձակների ու ձևարարների վերապատրաստման եռամսյա դասընթացից հետո լավագույն մասնագետները կանցնեն աշխատանքի ավելի ընդարձակ ու հարմարավետ արտադրամասում՝ ապահովելով 15 աշխատատեղ:

Արտակ Բեգլարյանը ողջունել է ծրագիրը՝ այն համարելով հետագա համագործակցությունների սկիզբն ու արցախցուն իր հողի վրա ամուր պահելու խթաններից մեկը: Պետական նախարարը վերահաստատել է, որ ԱՀ կառավարությունը մշտապես կանգնելու է զարգացմանը միտված ծրագրերի կողքին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այնուհետև պետական նախարարը և ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը ուսումնարանի ղեկավարության հետ քննարկել են հաստատության հետագա զարգացմանն անհրաժեշտ քայլերը:

Արտակ Բեգլարյանը շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի հետ միասին Մարտունի քաղաքում մի շարք այլ հանդիպումներ է ունեցել շրջանի ու համայնքների ղեկավար կազմի հետ՝ քննարկելու իր համակարգման ոլորտներում իրականացվող մի շարք աշխատանքներ և տվել համապատասխան հանձնարարականներ:

Նշվում է, որ պետական նախարարն աշխատանքային օրն ավարտել է Մաճկալաշենում, որտեղ հանդիպել է բնակիչների հետ՝ առաջին ձեռքից ծանոթանալու առաջնագծամերձ այդ բնակավայրի հիմնախնդիրներին:

Հայերեն Русский

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվել է Սիրիայի նոր դրոշը

ՀՀ ՊԵԿ նախագահն Իրանում կքննարկի երկկողմ համագործակցության հարցեր

Ռումինիայի Սահմանադրական դատարանը վիճարկել է 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղյալ հայտարարելու որոշումը

Հայաստանի պատմության թանգարանում բացվեց Հայոց ցեղասպանությունից փրկվածներին նվիրված բացառիկ ցուցադրություն

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ցանկանում է Օմանում տեսնել ԱՄՆ-ի պատրաստակամությունն արդար գործարքի համար

Մահացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի զինծառայողը. ԱԱԾ նախնական տվյալներով՝ պատճառը նրան ամրակցված ինքնաձիգից կրակոցն է

Պեսկովն Ուիթքոֆի մոսկովյան այցն անվանել է մաքոքային դիվանագիտություն

Հնդկաստանում զգուշացրել են հնարավոր նոր ահաբեկչությունների մասին

ՀՀ-ում կներդրվի կենսաչափական անձնագրերի ժամանակակից և անվտանգ համակարգ

Մենք լուրջ պայքար ունենք տանելու աշխարհի առաջնությունում. Վարազդատ Լալայան