Հասարակական

Նախագահը դեսպան է նշանակել Ղազախստանում, Անդորրայում, Իռլանդիայում և Մալթայում

1 րոպեի ընթերցում

Նախագահը դեսպան է նշանակել Ղազախստանում, Անդորրայում, Իռլանդիայում և Մալթայում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը 4 երկրներում դեսպան նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ նախագահի կայքէջից:

Ղազախստանում ՀՀ դեսպան է նշանակվել Արմեն Ղեւոնդյանը (նստավայրը՝ Նուր-Սուլթան): Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը, համատեղության կարգով, դեսպան է նշանակվել նաեւ Անդորրայի Իշխանապետությունում (նստավայրը՝ Մադրիդ):

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում դեսպան Վարուժան Ներսիսյանը, համատեղության կարգով, նշանակվել է դեսպան նաեւ Իռլանդիայում (նստավայրը՝ Լոնդոն): Իսկ Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, համատեղության կարգով,դեսպան է նշանակվել նաեւ Մալթայում (նստավայրը՝ Հռոմ)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում