Podcast-FinInForm. Գումարը ոչ թե բարձի տակ, այլ քարտային հաշվին. ինչպես ճիշտ ընտրել վճարային քարտը
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վճարային քարտ կարելի է ձեռք բերել 14 տարեկանից սկսած, միջազգային քարտերով կարելի է գնումներ, պատվերներ կատարել նաև արտերկրից: Իսկ, թե ինչո՞ւ ձեռք բերել վճարային քարտ, ինչպե՞ս ճիշտ ընտրել քարտը և անվտանգության ի՞նչ կանոնների է պետք հետևել, «Արմենպրես»-ի «ՖինԻնՖորմ»-ի շրջանակում ներկայացրել է Կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի փորձագետ Դավիթ Խառատյանը:
Վճարային քարտով կարելի է ստանալ աշխատավարձ կամ այլ դրամական միջոցներ, կատարել վճարումներ առևտրի և սպասարկման կետերում, բանկոմատների կամ առցանց հարթակների միջոցով կատարել կոմունալ և այլ տեսակի պարտադիր վճարումներ, իրականացնել ինտերնետային առևտուր, կատարել և ստանալ քարտից քարտ փոխանցումներ, ինչպես նաև պարբերաբար ստանալ հաշվի քաղվածքներ: Փորձագետը սա հիանալի հնարավորություն է համարում՝ տնօրինելու անձնական բյուջեն, քանի որ բանկերն ամեն ամիս քաղվածք են ուղարկում:
«Վճարային քարտի միջոցով կարելի է խուսափել դրամական միջոցների կորստից քարտի կորստի կամ վնասվելու դեպքում: Վճարային քարտը նաև հնարավորություն է տալիս բանկից, բանկոմատներից կանխիկացնել այնքան գումար, որքան անհրաժեշտ է այդ պահին: Այսինքն՝ չեք ունենում այն լարվածությունը, որ ձեր մոտ մեծ գումար է, և այն ինչ-որ կերպ կարող է կորել»,-ասում է փորձագետը:

Քարտ ստանալու համար կարելի է դիմել երկու եղանակով՝ և օնլայն, և բանկ այցելելով՝ կախված բանկից: Օնլայնի դեպքում անհրաժեշտ է տվյալ բանկի կայքում կամ մոբայլ հավելվածում մուտքագրել պահանջվող անձնական տվյալները, վերբեռնել անձը հաստատող փաստաթուղթը և սոցիալական քարտը, անցնել վերիֆիկացում, առաջիկա օրերին ստանալ: Իսկ բանկ այցելելու դեպքում նշված փաստաթղթերը պետք է լինեն ձեզ մոտ: Հայտը ներկայացնելուց հետո 2-7 աշխատանքային օրվա ընթացքում քարտը պատրաստ է լինում:
14 տարեկանից սկսած՝ հնարավոր է ձեռք բերել վճարային քարտեր, իսկ ավելի փոքր տարիքի երեխաների համար ծնողները կարող են բանկից պատվիրել իրենց քարտային հաշվին կցված քարտեր՝ ընտանիքի բոլոր անդամներիանուններով: Բանկային քարտ ունենալը կարող է ենթադրել մի քանի տեսակ վճարների առկայություն:Կախված բանկից և առաջարկվողքարտատեսակից՝վճարները կարող են տարբեր լինել:Կարող է լինել նաև անվճար`օրինակ թոշակառուների համար ԱՌԿԱ քարտերը: Հիմնական վճարներն են քարտի թողարկման կամ տրամադրման վճարը և տարեկան սպասարկման վճարը:
Հայաստանում լայնորեն շրջանառվում է ինչպես տեղական ArCa քարտը, այնպես էլ միջազգային Վիզա, Մասթերքարդ, Ամերիքան Էքսպրես և Diners club քարտերը: «Միջազգային քարտերով հնարավոր է իրականացնել փոխանցումներ դեպի արտերկիր: Իսկ Arca քարտերով կարելի է գործողություններ իրականացնել միայն Հայաստանի տարածքում: Փոխանցումներ կարող եք կատարել միայն հայկական հաշիվների: Բացառություն է կազմում ArCa мир քարտատեսակը, որը հատկապես վերջերս է լայն տարածում ստացել՝ կապված վերջին իրադարձությունների հետ: Այդ քարտատեսակը կարելի է օգտագործել Հայաստանում, Ռուսաստանում և այն երկրներում, որոնք սպասարկում են դրանք»,-ասում է փորձագետը:
Վճարային քարտը կարելի է կցելArCaհավելվածին,Applepay-ին, էլեկտրոնայինդրամապանակներին:Փորձագետը հորդորում է ոչոքիչփոխանցել այն հավելվածի մուտքի տվյալները, որտեղ կցել եք ձեր քարտը:
Իսկ, թե ինչո՞ւ ձեռք բերել վճարային քարտեր, ոչ թե կանխիկ գումարով առևտուր անել՝ փորձագետն ասում է. «Վճարային քարտի կորստի դեպքում մարդը հնարավորություն է ունենում խուսափել իր գումարի կորստից` ընդամենը 1րոպեում բանկ զանգահարելով և հաշիվնարգելափակելով:Նույնը չեմ ասի տանը բարձի տակ կամդարակում պահած գումարի մասին, որը գողության կամորևէ աղետի դեպքում կարող եք կորցնել»:
Փորձագետը հիշեցնում է նաև քարտերով արտերկրից որևէ բան պատվիրելու հնարավորության մասին: «Բոլորիս ծանոթ է կոմունալ վճարումներն իրականացնելու ընթացքում գոյացողհերթերը: Վճարային քարտ ունենալու դեպքում, օգտագործելով բջջային հավելվածները, կարելի է ընդամենը մի քանի հպումով կատարել վճարումը, շահել ժամանակ:Եվսմի բան՝ կան քարտեր, որոնց վրա թեկուզ չնչին, բայց տոկոս է ավելանում մնացորդի հաշվին»,-նշում է փորձագետը:
Իսկ ինչ վերաբերում է Wifi-ով քարտերին՝ փորձագետն ընդգծում է. «Ճիշտ է, այդպիսի քարտերի վրայի նշանը շատ նման էwifi-ինշանին, սակայն պրակտիկայում այն անվանում ենNFC(NearFieldCommunication)կամ այսպես ասածանհպումվճարում իրականացնողքարտեր»:
Նախորդ շաբաթԿենտրոնական բանկի կողմից տրամադրված տվյալների համաձայնօտարերկրացիների կողմից Հայաստանում բացվել է 20 հազար 860 բանկային հաշիվ (մեկ ամսվա կտրվածքով):
Վերջում փորձագետը հորդորում է ոչոքիչտրամադրել անձնական և քարտային տվյալները, քարտը և ծածկագիրը չպահել մեկ տեղում:«Եթե ձեզզանգահարենև ասեն, որ ինչ-որ սխալմունք կա, ձերհեռախոսահամարիննամակ են ուղարկել և խնդրում են ասել թվերը, ոչ մի դեպքում չասել:Եթե Ձեզ զանգահարում են բանկից և ցանկանում իրականացնել տվյալների թարմացում, անջատեք հեռախոսը ևզանգահարեքբանկ:Հնարավոր է գործ ունենաք խարդախների հետ»,-ասում է նա՝ հորդորելով նաևպարբերաբար ստուգել հաշվի քաղվածքները, դիտարկել ծախսերը և այդպիսով արդյունավետ կերպովկառավարել բյուջեն:
Քարտի տվյալները չպետք է մուտքագրել կասկածելիկայքերում: Նաև պետք է իմանալ, որ եթե ինչ-որ մեկը ձեզ փոխանցում է կատարելու, պետք չէ ձեր տվյալների հետ նրան փոխանցել նաև քարտիետնամասումնշված թվերը կամ ձեր քարտի ծածկագիրը: