Հատուկ նախագծեր

Podcast-Sport. Հրաձգության Եվրոպայի չեմպիոնը մարզաձևի, վերջին հաջողությունների մասին

1 րոպեի ընթերցում

Podcast-Sport. Հրաձգության Եվրոպայի չեմպիոնը մարզաձևի, վերջին հաջողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաձգության հավաքականի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը նոր մակարդակի բարձրացրեց այս մարզաձևը Հայաստանում: Ընտրանին առաջնությունում նվաճեց 10 մեդալ, որոնցից 7-ը՝ ոսկե:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Լիլիթ Մկրտչյանն է: Վերջինիս հետ խոսել ենք Եվրոպայի առաջնության արդյունքներից, միջազգային մրցաշարերին կանանց մասնակցության մակարդակից:

«Առաջին անգամն էր, որ մեծահասակների առաջնությունում գրավեցի առաջին հորիզոնականը: Արդյունքս բավարար էր աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, սակայն ինքս ինձից գոհ չեմ»,-ասաց նա:

Մկրտչյանի խոսքով` Հայաստանում գրանցած արդյունքներն առավել բարձր են և իր նպատակն է նմանատիպ միավորներ հավաքել նաև Եվրոպայի և աշխարհի առաջնություններում:

«Հրաձգությունում տարիների ընթացքում կարողանում ես հասկանալ, թե ինչ է քեզ պետք: Հրաձգությունը չհանձնվելու ունակություն է զարգացնում»,-ասաց Եվրոպայի չեմպիոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում