Podcast-ՍոցUp. Դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ակումբները կաջակցեն աշխատաշուկայում հաջողված մասնագիտություն գտնելու հարցում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ. 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական տարաբնույթ խնդիրների վերհանումից մինչև դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներ. «Արմենպրես»-ը տալիս է ՍոցUp խորագրով փոդքաստային նոր շարքի մեկնարկը, որի շրջանակում կանդրադառնանք հասարակությանը հուզող սոցիալական հարցերին:

Հայաստանում գործազրկության մակարդակը շարունակում է բարձր մնալ, տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդների թվաքանակը գնալով շատանում է, իսկ դա նշանակում է, որ երիտասարդները չեն կարողանում իրենց ներուժը իրացնել աշխատաշուկայում: Այս խնդիրներին լուծում տալու համար 2012 թվականին կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանում մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման հայեցակարգը:

«Ուզում եմ, կարող եմ, պետք է»: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը փաստում է՝ սա աշխատաշուկայում հաջողված մասնագիտություն գտնելու բանաձևն է:

Մասնագիտական կողմնորոշում պետք է սկսել դեռևս նախադպրոցական տարիքից, փաստում է մասնագետը և նշում, որ այդ տարիքում է, երբ երեխայի վրա արտաքին ազդակներ չկան և կարելի է բացահայտել նրա անհատականությունը:

Հայաստանում մինչ 2026 թվականը բոլոր դպրոցներում ներդրվելու են մասնագիտական կողմնորոշման ակումբներ: Բայց մինչ այդ, ամեն ինչ արվում է քայլ առ քայլ, ինչպես Հայկուհի Գևորգյանն է նշում՝ փորձելով մշտադիտարկել, գնահատել արդյունքները:

«Այն դպրոցներում, որտեղ կներդրվի ծրագիրը 8,9,10,11 դասարանի աշակերտները կանցնեն մասնագիտական կողմնորոշում պարտադիր սկզբունքով: Ծրագրի հիմքում դրված է հմտությունների, կարողությունների զարգացումն ու տեղեկացվածության բարձրացումը: Առաջնահերթ խնդիր է երեխայի անձի ՝ նրա տիպաբանության, նախասիրությունների, հետաքրքրությունների բացահայտումը»,-ասաց նա:

Մասնագետի խոսքով՝ գործընթացը շարունակական բնույթ է կրում և հանրապետության դպրոցներում գործող մոտ 100 ակումբներին այս տարի կավելանան նորերը՝ընդգրկելով Երևանի և Լոռու կամ Շիրակի մարզի դպրոցները:

Հայկուհի Գևորգյանը նշում է, որ միշտ պետք է խրախուսել երեխաներին, ծնողներին համատեղ ճանաչել մասնագիտությունների աշխարհը և գիտակցել , որ մեկ մասնագիտություն ողջ կյանքի ընթացքում վաղուց պատմություն է, և յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինենք վերանայել մեր մասնագիտությունը:

Հեղինակ՝ Անի Դանիելյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հայերեն

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն