Հատուկ նախագծեր

Podcast-Sport. Ֆուտբոլի ընտրանու վերջին խաղի, Մխիթարյանի որոշման և սերնդափոխության մասին

1 րոպեի ընթերցում

Podcast-Sport. Ֆուտբոլի ընտրանու վերջին խաղի, Մխիթարյանի որոշման և սերնդափոխության մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի վերջին երկու ընկերական հանդիպումները ծայրահեղ տարբեր էին միմյանցից:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային լրագրող և հաղորդավար Սամվել Սուքիասյանի հետ խոսել ենք հավաքականի նախորդ խաղերի, հավաքականում սերնդափոխության և Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականում ելույթներն ավարտելու որոշման մասին:

«Չեռնոգորիայի դեմ հանդիպումը կարող ենք հաջողված համարել, բայց Նորվեգիայի դեմ խաղում կրկին ի հայտ եկավ Հայաստանի ընտրանու «հին հիվանդությունը», ասել է թե` մեկ խաղում լինել շատ լավը, իսկ մյուսում` կատարելապես ֆիասկո ապրել»,-ասաց Սուքիասյանը:

«Ազգերի լիգայում թղթի վրա մեր խմբում ֆավորիտները Ուկրաինան և Շոտլանդիան են, իսկ Իռլանդիան մի փոքր զիջում է այդ երկուսին»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում