Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը Հորդանանի ներդրումների նախարարի հետ քննարկել է համագործակցության նոր հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետը Հորդանանի ներդրումների նախարարի հետ քննարկել է համագործակցության նոր հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 31ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում, մարտի 30-ին հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության ներդրումների նախարար Խեյրի Ամրին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, զրուցակիցները ներկայացրել են Հորդանանի և Հայաստանի ներդրումային միջավայրի առանձնահատկությունները, այդ թվում` խրախուսման մեխանիզմների լայն շրջանակը:

Հորդանանի Հաշիմյան Թագավորության ներդրումների նախարարը նշել է, որ 2020թ-ին Երևանում կայացած Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը մեծ հետաքրքրություն է առաջացրել հորդանանցի ներդրողների շրջանում: Նախարար Ամրը նաև բարձր է գնահատել Հորդանանում հայկական համայնքի դերը պետության զարգացման գործում:

Ի հեճուկս համավարակի առաջ բերած սահմանափակումների՝ համագործակցության դինամիկայի ցանկալի մակարդակն ապահովելու նպատակով կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունը, իսկ ներդրումների նախարարը տեղեկացրել է մոտ ապագայում իր` գործարար համայնքի հետաքրքրված ներկայացուցիչների հետ Հայաստան այցելելու մտադրության մասին: Երկուստեք կարևորվել է նման ակտիվ փոխգործակցությունը՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման, ինչպես նաև՝ համագործակցության նոր հնարավորություններ դիտարկելու տեսանկյունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում