ՀՀ փոխվարչապետը Մասդար և Քարֆուր ընկերությունների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում մարտի 29-ին հանդիպել է էմիրաթական «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, ընկերության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են «Այգ-1»` 200 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի ընթացիկ աշխատանքները և տեղեկացրել են, որ կայանի կառուցումն ու գործարկումը` անհրաժեշտ հարակից ենթակառուցվածքներով, նախատեսում են ավարտին հասցնել մինչև 2023թ-ի դեկտեմբեր:

Ընկերությունը տեղեկացրել է նաև իր` արևային և քամու էներգիայի արտադրության ուղղությամբ համագործակցության ընդլայնման մտադրությունները:

Նույն օրը փոխվարչապետ Մաթևոսյանը հանդիպել է նաև Քարֆուրի Կառավարությունների հետ հարաբերությունների գծով ավագ փոխնախագահ Յունիս Ալ-Մուլային և միջազգային զարգացման գծով փոխնախագահ Պիեռ Կասիմատիսին։

Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Քարֆուրը, հանդիսանալով էմիրաթական «Majid Al Futtaim» հոլդինգի մաս, նախատեսում է աստիճանաբար ընդլայնել իր գործունեությունը` համաձայն ընկերության կողմից 2021թ-ին ընդունված քառամյա զարգացման պլանի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ցանցի` դեպի ՀՀ մարզեր ընդլայնվելու հնարավորությունը, ինչպես նաև հայկական ապրանքները Քարֆուրի համաշխարհային ցանցի միջոցով վաճառելու հնարավորությունները:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան