Արցախ

Արցախում իրականացվել են մի շարք կենսաթոշակային բարեփոխումներ, այդ թվում՝ զինծառայողներին առնչվող

4 րոպեի ընթերցում

Արցախում իրականացվել են մի շարք կենսաթոշակային բարեփոխումներ, այդ թվում՝ զինծառայողներին առնչվող

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում պետական կենսաթոշակների ոլորտում մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել, որոնք միտված են քաղաքացիների առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը Արցախի Հանրապետության ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

«Փոփոխությունների համաձայն՝ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական աշխատանքային և զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը 23 տարեկանից կսահմանվի մինչև 26 տարեկանը, ինչը պայմանավորված է Արցախում 12-ամյա միջնակարգ կրթության և բարձրագույն կրթության երկաստիճան համակարգի ներդրմամբ, ինչպես նաև հաշվի առնելով արական սեռի անձանց համար պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը: Նմանատիպ փոփոխություն է առաջարկվում նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի համապատասխան հոդվածում, ինչի համաձայն վերոնշված ժամկետների երկարաձգումը կտարածվի նաև զոհված զինծառայողների ուսանող զավակներին տրվող ամենամսյա պարգևավճարների վրա»,- ասաց Պետրոսյանը:

Մյուս փոփոխությունը վերաբերվում է հաշմանդամություն ունեցող զինծառայողների կենսաթոշակներին: Ըստ նախարարի՝ գործող օրենքի համաձայն զինվորական ծառայության ժամանակ առաջացած հիվանդության պատճառական կապով հաշմանդամ ճանաչված անձին զինվորական կենսաթոշակ է նշանակվում, եթե հաշմանդամությունը սահմանվել է զինծառայության ընթացքում կամ զինծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո 5 տարվա ընթացքում:

«Առաջարկվում է վերացնել նշված հինգ տարվա սահմանափակումը և անձին զինվորական կենսաթոշակ նշանակել անկախ հաշմանդամ ճանաչվելու ժամկետից: Առաջարկվում է սահմանել նաև, որ զինվորական կենսաթոշակների չափերի վերահաշվարկման հիմք է հանդիսանում զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում սահմանված գործակցի փոփոխությունը»,- նշեց Պետրոսյանը:

Հաջորդ փոփոխությունը նպատակ ունի մեղմել կորոնավիրուսի համավարակի և 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքները:

«Այն վերաբերվում է 2019 թվականի մարտի 15-ից մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի վճարումը դադարեցված անձանց կենսաթոշակներին, եթե այդ անձանց կենսաթոշակի վճարումը դադարեցվել է 12 ամիս անընդմեջ կենսաթոշակ չստանալու կամ լիազորագրով կենսաթոշակի վճարման ժամկետը լրանալու կամ անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող անձի կողմից սահմանված ժամկետում բանկ չներկայանալու հիմքով, ապա կենսաթոշակի վճարումները կվերսկսվեն մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը դիմելու կամ լիազորագիր ներկայացնելու դեպքում: Ընդ որում, կենսաթոշակը կվճարվի նաև կենսաթոշակ չստացած ամբողջ ժամանակահատվածի համար: Կսահմանվի նաև, որ եթե անձը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը ներկայացնի պատերազմական գործողությունների հետևանքով բռնազավթված տարածքներում աշխատած ժամանակահատվածի հաստատման մասին նախարարության կազմում գործող ստաժ սահմանող հանձնաժողովի որոշումը, ապա նրան կվճարվի կենսաթոշակի իրավունքը ծագելու օրվանից չստացած կենսաթոշակի ամբողջ գումարը»,- եզրափակեց Պետրոսյանը:

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

Հասարակական

Առանձնացվել են շինություններ՝ վերափոխելու և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական բնակարանով ապահովելու նպատակով

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

Հասարակական

2023 թվականին բնակարանային ապահովման ծրագրից օգտվել է ԼՂ-ից տեղահանված 839 ընտանիք

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված 1437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

Արցախ

ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Հասարակական

Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

Մշակույթ

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Արցախ

ԼՂ-ի մշակութային միջավայրը գտնվում է իսպառ ոչնչացման սպառնալիքի տակ. Համահայկական միությունը դատապարտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհամաչափ քաղաքականությունը

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Քաղաքականություն

Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Արցախ

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

Արցախ

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում